Հիմք ընդունելով Անատոլի Սերգեյի Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը, 23․09․2024թ․ թիվ 23092024-06-0043 և 14․08․2025թ․ թիվ 14082025-06-0026 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1․ Հաստատել ՀՀ մարզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Գյուլագարակ 7-րդ փողոց 1/1 հողամաս հասցեի և ՀՀ մարզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Գյուլագարակ 6-րդ փողոց 1-ին նրբանցք 10/1 հողամաս հասցեի, համապատասխանաբար՝ 06-029-0049-0033 և 06-029-0049-0035 կադաստրային ծածկագրերի Անատոլի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, միավորման արդյունքում առաջացած 0․ 14383 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ գյուղ Գյուլագարակ 7-րդ փողոց, 1/1 հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից; Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։