Հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 19.10.2022 թ.-ի թիվ 140 եզրակացությունը, Գյուլագարակ համայնքի ավագանու 28 Հոկտեմբերի 2022 թվականի թիվ 60-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ
1․Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Անդրանիկ Սամվելի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող 06-029-0141-0010 կադաստրային ծածակագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք /3-րդ խումբ/ գործառնական նշատակության 1,001877 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2․06-029-0141-0010 կադաստրային ծածկագրի 1,001877 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք /3-րդ խումբ/ գործառնական նշանակության հողամասի կադաստրային արժեքը կազմում է ՝ 864125/ութ հարյուր վաթսուն չորս հազար մեկ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ։
3․ Հողամասի կադաստրային արժեքի` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է ՝ 2478150/երկու միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
4․Եռամսյա ժամկետում 2478150/երկու միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամը վճարել համայնքապետարանի 900255105034 հաշվեհամարին։
5․Հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելուց հետո հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
6․Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ,Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ Ամառանոցային փողոց թիվ 1 ։