Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2022 թվականի N 44

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂԻ 06-027-0034-0011 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱԼՄԱՐԱ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ,ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալմարա Ավետիկի Մուսինյանի կողմից  ներկայացված դիմումը, «Գագիկ Վլադիմիրի Մեսրոպյանի » ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ժառանգության իրավունքի վակայագիր՝  գրանցամատյան՝ թիվ 51, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի  8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով,, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ ՝ որոշում եմ.

1․Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0034-0011 կադաստրային ծածկագրում գտնվող 311,7 քմ բնակելի կառուցման հողամասի հողահատկացման հիմքերը՝
ա/ Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0034-0011 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 311․7  քմ
բ/ հողմասի սահմանները և հատագիծը համաձայն « Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 311․7  քմ հողամասը, որի նկատմամբ չեն պահպանվել հողհատկացման հիմքերը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Ալմարա Ավետիկի Մուսինյանի և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և անասնաշենքի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3.  Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0034-0011 կադաստրային ծածկագրի հողամասի վրա , այլ անձաց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հակադիր սերվիտուտ չառաջացնող՝  մինչև 15.05.2001թ.  կառուցված 53.94 քմ ներքին մակերեսով բնակելի տան և 17,05 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ալմարա Ավետիկի Մուսինյանի սեփականության իրավունքը։
4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝  ՀՀ Լոռու մարզ  Գյուլագարակ համայնք գյուղ Գարգառ  Կենտրոնական փողոց թիվ 111 բնակելի տուն:
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման  պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner