Հիմք ընդունելով որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005 թ. N 843 - ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է` 1.Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-029-0039-0016 կադաստրային ծածկագրի 0,01385 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրը: |