Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25112024-06-0043 վկայականը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.09.2009 թ.-ի թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 03.07.1997 թ.-ի թիվ 237-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ
1.Համայնքային սեփականություն հանդիսացող 06-104-0035-0012 ծածկագրի 0․00218 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողի գործառնական նշանակությունը ցածրարժեք հողատեսքից փոխել բարձրարժեք հողատեսքի՝ այն է, խոտհարք (չորրորդ կարգ) գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: