Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ԻՐԱՎԱԿԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 01 /113,3/10258-2020 գրությունը՝ հունիս-օգոստոս ամիսներին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.

 1. Ընդունել ի գիտություն ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից Գյուլագարակ համայնքում իրականացված արտահերթ իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020թ. հունիսի 26-ի թիվ 7 արձանագրությունը:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020թ. թիվ 7 արձանագրությանը կից հարցաշարում նշված խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումների ժամանակացույցը:
3.Առաջարկել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Թամարա Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել մասնագիտական և իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner