Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 01 /113,3/10258-2020 գրությունը՝ հունիս-օգոստոս ամիսներին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել ի գիտություն ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից Գյուլագարակ համայնքում իրականացված արտահերթ իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020թ. հունիսի 26-ի թիվ 7 արձանագրությունը: 2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2020թ. թիվ 7 արձանագրությանը կից հարցաշարում նշված խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումների ժամանակացույցը: 3.Առաջարկել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Թամարա Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել մասնագիտական և իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ: |