Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒՍԼԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 06-093-0143-0013 և 06-093-0143-0001 ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Սամվելի Խաչատրյանի դիմումը, համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 27022024-06-0064 և 06032024-06-0054 վկայականները կազմված 2024 թվականի փետրվարի 27-ին և 2024թ․-ի մարտի 6-ին ,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի թիվ  839-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է`

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում գտնվող` Արմեն Խաչատրյանի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 24,11,2005թ  թիվ 2347-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական հնդավոր 06-093-0143-0013 և 06-093-0143-0001 ծածկագրերով, որոնք մասնավորեցման ենթակա հողամասեր են, ընդգրկված չեն ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության 06-093-0143-0013 ծածկագրի 6․00274 հա հողամասը 9155000 /ինը միլիոն մեկ հարյուր հիսոնհինգ հազար / ՀՀ դրամ, 06-093-0143-0001 ծածկագրի 3․11228 հա հողամասը 4750000 /չորս միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արմեն Խաչատրյանին:
2.Արմեն Խաչատրյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման
 Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:

4.Սույնորոշումնուժիմեջէմտնումստորագրմանպահից ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner