Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » ՀՀ օրենքի 2-րդ հավելավածի 2․5-րդ մասի , «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝
Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի Կենտրոնական փողոց 50 հասցեի մանկապարտեզի շենքը և հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0,17665 հա ընդհանուր մակերոսով անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «ՀՀԼոռումարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի մանկապարտեզ »ՀՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: