Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով.
համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից: |