Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 459
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2025 թվականի N 459

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԻ 06-062-0024-0013 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գրիգոր Արամի Լալազարյանի կողմից ներկայացված դիմումը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի կողմից 20․05․2025թ․ տրված 61 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20․03․1991թ․ թիվ 07 քաղվածքը, 10․02․2019 թ․ թիվ 595 սեղանամատյանով հաստատված ժառանգական գործ թիվ 20 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1. 1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի 06-062-0024-0013 ծածկագրում գտնվող 0․14785 քմ բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի 06-062-0024-0013 ծածկագրի հողամասի մակերեսը 0․14785 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0․14785 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վերահատկացնել Գրիգոր Արամի Լալազարյանին, Աննա Լադուշի Ավետյանին, Սեդա Գրիգորի Լալազարյանին և Սիրուշ Գրիգորի Լալազարյանին և 1970թ․ վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։

3․ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի 06-062-0024-0013 ծածկագրի հողամասի վրա, այլ իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չպահանջող՝ 1970թ․ կառուցված՝ 90․60 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 94․30 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 16․50 քմ մակերեսով բաց պատշգամբի, 4․30 քմ մակերեսով մառանի, 1․90 և1․00 քմ մակերեսներով պարիսպների, 1991թ․ կառուցված 10․40 քմ մակերեսով մառանի, 10․00 քմ մակերեսով մառանի բաց պատշգամբի և 1992թ․ կառուցված 42․60 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Գրիգոր Արամի Լալազարյանի, Աննա Լադուշի Ավետյանի, Սեդա Գրիգորի Լալազարյանի և Սիրուշ Գրիգորի Լալազարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner