Հիմք ընդունելով Նիկոլայ Գրիշայի Քալաշյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում գտնվող 06-027-0063-0006 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 20243V5QKK հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0063-0006 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Նիկոլայ Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող 0.16816 հա հողամասում 2019թ․ կառուցված 9․80 քմ մակերեսներով բնակելի տան 1-ին հարկը, 11․10 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 2016թ․ կառուցված 53․70 քմ մակերեսով անասնաշենքը, 36․30 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 5․10 քմ մակերեսով հավանոցը, 77․70 քմ մակերեսով ծածկը և 49․60 քմ մակերեսով ծածկը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 9․80 քմ մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի համար 7300/յոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, 11․10 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի համար 8250/ութ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 53․70 քմ մակերեսով անասնաշենքի համար 39900/երեսունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, 36․30 քմ մակերեսով տնտեսական շինության համար 27000/քսանյոթ հազար/ ՀՀ դրամ, 5․10 քմ մակերեսով հավանոցի համար 3800/երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, 77․70 քմ մակերեսով ծածկի համար 57750/ հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 49․60 քմ մակերեսով ծածկի համար 36900/երեսունվեց հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 243․3 քմ մակերեսով շինությունների համար վճարել 180900 /մեկ հարյուր ութսուն հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: