Հիմք ընդունելով Միսակ Վաչագանի Թամարյանի ծնված՝ 08.01.1956թ. անձնագիր՝ AL0209002 կողմից ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում գտնվող 06-093-0035-0021 կադաստրային ծածկագրում նրա կողմից ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,26.01.2023թ․-ի թիվ 2023PBB7KS հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի 06-093-0035-0021 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Միսակ Թամարյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.17573 հա հողամասում 2010թ․-ին ինքնակամ կառուցված՝ 59.71 քմ մակերեսով կիսանկուղը, 55.53 քմ մակերեսով բնակելի տունը և 18.77 քմ մակերեսներով ծածկը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 59.71 քմ մակերեսով կիսանկուղի համար 27228 / քսանյոթ հազար երկու հարյուր քսանութ/ ՀՀ դրամ, 55.53 քմ մակերեսով բնակելի տան համար 25322 / քսանհինգ հազար երեք հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, 18.77 քմ մակերեսով ծածկի համար 8560/ ութ հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 134.01 քմ մակերեսով շինությունների համար վճարել 61110 /վաթսունմեկ հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: