Հիմք ընդունելով Մկրտիչ Հովսեփի Մանուկյանի լիազորված անձ՝ Գևորգ Արմենի Սինդոյանի դիմումը, գրանցամատյան թիվ 210 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 03022014-06-0020 վկայականը կազմված 2014 թվականի փետրվարի 3-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի թիվ 839-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է` 1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող` Մկրտիչ Մանուկյանի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 09,06,2005թ թիվ 839-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական վարելահող 06-057-0142-0001 ծածկագրով, որը մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 06-057-0142-0001 ծածկագրից 0,9915 հա հողամասը 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Մկրտիչ Մանուկյանին: 2.Մկրտիչ Մանուկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր: 3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:: |