Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 ապրիլի 2025 թ.

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0020-0005 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.10087 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Արմիկի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագրեր գործ՝ թիվ ժ/գ-28/2025թ․․ գրանցված գրանցամատյան թիվ 455-ով և ժ/գ-29/2025 գրանցված գրանցամատյան թիվ456-ով, 11․02․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 14 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը,  «ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի  06-029-0020-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.10087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0020-0005 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,10087 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,10087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Կարեն Արմիկի Թորոսյանին:

3․Վերը նշված հողամասում 1991թ․-ին կառուցված 49․50 քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 106․50 քմ մակերեսով բնակելի տան, 33․10 քմ մակերեսով բաց պատշգամբի, 20․90 քմ մակերեսով անասնագոմի, 1999թ․ կառուցված 1․20 քմ մակերեսներով բնակելի տան և 3․40 քմ մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Կարեն Արմիկի Թորոսյանի սեփականության իրավունքը։

4․Հողամասում առկա է 2019թ․ ինքնակամ կառուցված 27․10 քմ մակերեսներով բաց պատշգամբ։

5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner