Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի
42-րդ կետով, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական» օրենսգրքի 660 հոդվածը,
«Նորմատիվ իրավական ակտերին մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ,որոշում եմ.
1․ Գյուլագարակ համայնքի ավագանու 28․02․2022թ․ 11-Ա որոշման 1-ին կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-Ի գործունեությունը ժամանակավորապես իրականացնելու նպատակով տալ համաձայնություն` համայնքի կողմից վարձակալելու ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի բնակիչ Ռուսլան Սանասարի Օհանյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող բնակելի տունը, ամսական 90000/իննսուն հազար /ՀՀ դրամ վարձավճարով , մինչև` 15․02․2024 թվականը ժամկետով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։