Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ԴԱՎՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԾԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված  սեփական լիազորությունների իրականացման նպատակով դիմումների քննարկման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 14-Ա որոշմանը համապատասխան,հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննող հանձանժողովի եզրակացությունը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.

1.  Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից

ա/ նորածիններ ունեցող ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն/    համաձայն թիվ 01 հավելվածի

բ/ հարազատին կորցրած ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն   համաձայն թիվ 02 հավելվածի։

2.    Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner