Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով <<նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրեմքի 37-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել <<ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել <<ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի 2018թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոցի ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿԻ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 58-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |