|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հուլիսի 2020 թվականի N 38 |
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՅՈՒՋԵ» ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Տալ համաձայնություն «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքներին և Ռոզա Մատինյանի կողմից ներկայացված ծրագրին։ 2․Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 800 /ութ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա սահմանած փոխարժեքով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -6 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|