Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, հաշվի առնելով 2019 թվականի օգոստոսի 5-ին կադաստրի կոմիտեյում տեղի ունեցած ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների և անվանակոչումների մասնագիտական հանձնաժողովի N 2019-01 նիստը, Պուշկինո բնակավայրում տեղի ունեցած հանրային լսումը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց. Մերժել Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի անվանափոխության առաջարկը: |