Հիմք ընդունելով Ռաիդա Մաքսիմի Խարազյանի կողմից ներկայացված դիմումը, 07․10․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 123 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 29․03․1991թ․ թիվ 05 որոշումից քաղվածքը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1. 1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0028-0014 ծածկագրում գտնվող հատկացված 0․215 հա և ավել օգտագործվող 0․01312 հա բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0028-0014 ծածկագրի հողամասի մակերեսը 0․22812 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հատկացված 0․215 հա և ավել օգտագործվող 0․1312 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, սեփականության իրավունքով վերահատկացնել Ռաիդա Մաքսիմի Խարազյանին և 1990թ․ վերը նշված հողամասում կառուցված 54․50 քմ մակերեսով կիսաքանդ բնակելի տան, 10․30 քմ մակերեսով բաց պատշգամբի, 5․30 քմ մակերեսով բաղնիքի և 2011թ․ կառուցված 6․80 քմ մակերեսով հավանոցի նկատմամբ անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0028-0014 ծածկագրի հողամասի վրա, այլ իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չպահանջող՝ 1990թ․ վերը նշված հողամասում կառուցված 54․50 քմ մակերեսով կիսաքանդ բնակելի տան, 10․30 քմ մակերեսով բաց պատշգամբի, 5․30 քմ մակերեսով բաղնիքի և 2011թ․ կառուցված 6․80 քմ մակերեսով հավանոցի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ռաիդա Մաքսիմի Խարազյանի սեփականության իրավունքը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։