Հիմք ընդունելով Ալպեր Ներկարարյանի կողմից ներկայացված դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագծերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ
1. 06-057-0041-0013 կադաստրային ծածկագրից տարանջատված 0․17338 հա հողամասին և բնակելի տանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Կուրթան, 8-րդ փողոց, 14/1 բնակելի տուն:
2.06-057-0041-0013 կադաստրային ծածկագրից տարանջատված 0․03812 հա հողամասին և շինությանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Կուրթան, 8-րդ փողոց, 14/2 շինություն:
3. Հողամասի սահմանները որոշվում են «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից