Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 11.11.2022 թվականի թիվ 70-Ա որոշումը,Գյուլագարակ համայնքի ավագանու 15.07.2022 թվականի թիվ 35-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․Ուժը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ղեկավարի 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի «ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 521 որոշումը։
2․Չեղյալ համարել 01․11․2022թ․ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
3․Վերակագնել Ագոպ Ջեք Խաչերյանի հետ 01․09․2022թ կնքված վարձակալության պայմանագիրը(վկայական թիվ 17102022-06-0022 )՝ բոլոր կետերը թողնելով անփոփոխ։
4․Իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։