Ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 219-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հաշվի առնելով Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի և Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2020 թվականի մարտի 13-ին ՈՒջան համայնքի բնակիչ Վահե Պապոյանի կողմից համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ, թվով 4 տնակներ կառուցելու մասին կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որոշում եմ.
1. Վահե Պապոյանին /ծնված՝ 24.01.1984թ.-ին/ ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1 օրինակը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Վահե Պապոյանին:
3. Վահե Պապոյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Պապոյանին իրազեկելու հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից, վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում: