Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 12․12․2023 թվականի թիվ 119 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «06-029-0065-0023 ծածկագրով տանամերձի մակերեսը կարդալ 0․21 հա, 06-029-0108-0029 ծածկագրով վարելահողի մակերեսը կարդալ 0․59 հա, 06-029-0124-0028 ծածկագրով խոտհարքի մակերեսը կարդալ 0․12 հա»ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։