Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 18․07․2024 թվականի թիվ 74-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 83 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0070-0053 ծածկագրի, 0․41028 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և հողամասում առկա 06-029-0070-0053-001 ծածկագրով 3019․6 քմ կիսաքանդ շինությունը 6510000/վեց միլիոն հինգ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Արման Ռուբիկի Ծառուկյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։