Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 11.12.2023 թվականի թիվ 127-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը, որոշում եմ․
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0113-0004 ծածկագրի, 0․53915 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել 2024թ. ապրիլի 16-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արեն Տիգրանի Իսրայելյանին: