Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ․ հունվարի 17-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-029-0131-0014 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․3676 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը Գյուլագարակում սպանդարան կառուցելու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերության հողերի գործառնական նշանակության։ |