Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-027-0143-0002 կադաստրային ծածակագրից 0.1694 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: |