Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Գյուլագարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող 06-093-0371-0001 ծածկագրից 11․51 հա գյուղատնտեսական այլ հողատեսքը օտարելու համար։ 2. Հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանել 2500000/ երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 3.Կազմված հողաշինարարական գործը ներկայացնել Լոռու մարզպետի համաձայնեցմանը։ |