Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. ՈւԺը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց ուսումնական հաստություն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 93-Ա որոշումը: 3.Որոշումը գործում է 2021թվականի հունվարի 08-ից: |