Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Գյուլագարակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդրիները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 17-Ա որոշման հավելվածի 13-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «13.1 Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված բնակչի ընտանիքին իր որոշմամբ միանվագ հատկացնում է մեկ հարյուր հազար դրամի չափով սոցիալական օգնություն և այդ մասին հաղորդում է ներկայացնում ավագանուն առաջիկա նիստում»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |