Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետի պահանջներով, , հաշվի առնելով Կարո Ղարաջյանի հայտը, ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը,Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սեփականության իրավունքով Կարո Ղարաջյանին պատկանող 06-013-0123-0028 ծածկագրով 1,4343 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության վարելահող հողատեսքը անասնաշենք կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։