Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի բ. ենթակետով,համաձայն Գյուլագարակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 2024թվականի տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 144-Ն որոշումը,հիմք ընդունելով «Սամվել Օհանյան» ԱՁ-ի հայտը, որոշում եմ.
1.Բավարարել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գործող ԱՁ « Սամվել Օհանյան»-ի հայտը, նրան տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01․07․2024-31․12․2024թթ․ ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: