Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմում խնդրանքը,Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է․ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի 06-093-0038-0001 կադաստրային ծածկագրի 0.12418 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, այն պայմանով, որ որոշումը ուժի մեջ է մտնելուց հետո երկու տարվա ընթացքում կկառուցվի նախատեսվող մատուռը։ Երկու տարվա ընթացքում մատուռը չկառուցվելու դեպքում սույն որոշումը ճանաչվում է անվավեր։ |