Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու 2020թ. հունվարի 22--ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 02-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից: |