Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 ․03․2020 թվականի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման , անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին » թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի ՝ որոշում եմ․
1․2025թվականի հունվարի 10-ին՝ ժամը 11։00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։
2․Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով։
3․Մրցույթների անցկացման մասին տալ հայտարարություն www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
4․Մրցույթի տեխնիկական սպասարկման աշխատանքները կազմակերպելու , մրցույթի մասին հայտարարություն հրապարակելու համար լիազոր անձ նշանակել Սերինե Նալբանդյանին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: