Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005թ. թիվ 1442-Ն որոշումը, «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով որոշում եմ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0037-0001, 0003, 0004 և 0005 ծածկագրերի 1,21807 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության սահմանները համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Տրամադրել փոստային հասցեներ՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Վարդաբլուր, սարի թաղ թաղամաս, 14/3 հողամաս:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: