Ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառա-վարության 2012թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մայիսի 19-ի թիվ 300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822-Ն որոշումը, համայնքի բնակչի դիմումները՝ գույքահարկերի տույժերը զիջելու մասին, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց կիրառել հետևյալ արտոնությունները` 1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի բնակիչ Խորեն Եգանյանին տրամադրել գույքահարկի արտոնություն, MERSEDES-BENZ G500 մակնիշի 51VQ111 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի համար՝ 315816/երեք հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր տասնվեց / ՀՀ դրամի չափով: 2. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի բնակիչ Խորեն Եգանյանին տրամադրել գույքահարկի արտոնություն, ՄԵՐՍԵԴԵՍ մակնիշի 29SU099 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի համար՝ 151620/մեկ հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր քսան / ՀՀ դրամի չափով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |