Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-062-0005-0004 կադաստրային ծածակագրի 0,05717 հա բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության: |