Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը, համայնքի բնակիչների դիմումները՝ հողի հարկը, տույժերը, փոխադրամիջոցի հարկը և անշարժ գույքի հարկերը զիջելու մասին, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Կիրառել. 1.Հողի հարկի և գոյացած տույժերի արտոնություններ կուտակված ապառքը ամբողջությամբ և միանգամից մարած բնակիչներին, ինչպես նաև հողի հարկի և փոխադրամիջոցի հարկի ու տույժի արտոնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի: 2. Անշարժ գույքի հարկի արտոնություններ համաձայն թիվ 02 հավելվածի: |