Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2384-Ն որոշումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0014-0009 ծածկագրի 0.2994 հա ջրային նպատակային նշանակության, լճեր գործառնական նշանակության հողամասի սահմանները համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմին նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
3.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: