Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 903
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2024 թվականի N 903

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Արսեն Խալաթի Զաքարյանի կողմից ներկայացված դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը ժառանգության գործ թիվ217/2024թ․ գրանցված 4514 գրանցամատյանով և ժառանգության գործ թիվ 218/2024թ․ գրանցված 4515 գրանցամատյանով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում գտնվող 06-013-0033-0039 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024MU9V5B հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0033-0039 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Արսեն Խալաթի Զաքարյանին, Լուսինե Վիուլի Ներկարարյանին, Արթուր Խալաթի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.2340 հա հողամասում 2012թ․-ին ինքնակամ կառուցված՝ 32․37 քմ մակերեսով բնակելի տունը․ 28․33 քմ  մակերեսով բաց պատշգամբը, 2014թ․ կառուցված 23․66 քմ մակերեսով ամառային խոհանոցը 15․00 քմ մակերեսով ձեղնահարկը, 41․40 քմ մակերեսով ծածկը, 2003թ․ կառուցված 57․71 քմ մակերեսով անասնաշենքը, 17․64 քմ մակերեսով բաց պատշգամբը և 2020թ․ կառուցված 30․56 քմ մակերեսով փայտանոցը։

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 32․37 քմ մակերեսով բնակելի տան համար 20500 / քսան հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, 28․33 քմ  մակերեսով բաց պատշգամբի համար 17900/տասնյոթ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, 23․66 քմ մակերեսով ամառային խոհանոցի համար 15100/տասնհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 15․00 քմ մակերեսով ձեղնահարկ համար 9500/ինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 41․40 քմ մակերեսով ծածկի համար 26150/քսանվեց հարյուր մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 57․71 քմ մակերեսներով անասնաշենքի համար 36450/երեսունվեց հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 17․64 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 11150 /տասնմեկ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 30․56 քմ մակերեսով փայտանոցի համար 19300/ տասնինը հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 246․67 քմ մակերեսով շինությունների համար վճարել 156050 /մեկ հարյուր հիսունվեց հազար հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner