Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 04․11․2024 թվականի թիվ 776 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա/ որոշման վերնագրում գրբած <<ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> բովանդակության փոխարեն կարդալ <<ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՆԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ>> բովանդակությունը, բ/ որոշման հիմքում ավելացնել <<ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ>> բովանդակությունը, գ/ որոշման մեջ ավելացնել կետ <<Հաստատել, թիվ 791776 վկայականով հողամասի գծային չափերը և հողամասի ընդհանուր մակերեսը ըստ «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ -ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։