Այսօր: Կիրակի, 25 Մայիսի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 305
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 305

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0056-0019 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.31221 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արման Սերյոժայի Դոխոլյանի կողմից ներկայացված դիմումը, 15․05․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 59 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը,  «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի  06-029-0056-0019 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.31221 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0056-0019 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,31221 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,31221 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Արման Սերյոժայի Դոխոլյանին, Սերյոժա Սերգոյի Դոխոլյանին, Անահիտ Մարտունի Դոխոլյանին, Ազատ Սերյոժայի Դոխոլյանին, Արմինե Սերյոժայի Դոխոլյանին:

3․Վերը նշված հողամասում 1985թ․-ին կառուցված 129․85 քմ մակերեսով բնակելի տան, 59․42 քմ մակերեսով հարթակի, 60․75 քմ մակերեսով բնակելի տան, 137․00 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 62․89 քմ մակերեսներով բաց պատշգամբի, 82․55 քմ մակերեսով ավտոտնակի և 1990թ․ կառուցված 69․19 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչել Արման Սերյոժայի Դոխոլյանի, Սերյոժա Սերգոյի Դոխոլյանի, Անահիտ Մարտունի Դոխոլյանի, Ազատ Սերյոժայի Դոխոլյանի և Արմինե Սերյոժայի Դոխոլյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

4․Հողամասում առկա է 2004թ․ ինքնակամ կառուցված 104․30 քմ մակերեսներով անասնաշենք, 2015թ․ ինքնակամ կառուցված 3․99 քմ մակերեսով պարիսպ, 2020թ․ ինքնակամ կառուցված 14․92 քմ մակերեսով հավանոց, 25․34 քմ21․68 քմ մակերեսով պարիսպ և 25․34 քմ, 94․45 քմ, 21․29 քմ մակերեսներով ծածկեր։

5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner