Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԵՆ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով, որ հողամասի նկատմամբ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005 թ. N 843 - ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է`

1.Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-029-0010-0003 կադաստրային ծածկագրի 0,10446 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner