Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «ՍՏԵՓՇԻՆ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 06-027-0142-0001 կադաստրային ծածակագրի 0.85798 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության: |