Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04102024-06-0049 վկայականը, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 03.07.1997 թ.-ի թիվ 237-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ
1.Համայնքային սեփականություն հանդիսացող 06-013-0004-0018 ծածկագրի 0,02661 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: