Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ , 4-րդ, 6-րդ կետերով, հիմք ընդունելով «ՎՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Քեշիշյանի հայտը, որոշում եմ.
1.Բավարարել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գործող «ՎՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենի հայտը, նրան տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01․01․2023-30․06․2023թթ․ ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: