Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմանուն գտնվող 06-062-0005-0003 կադաստրային ծածկագրի 0,14002 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արտադրական հողամասը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի հանրապետության կառավարության 08.05.2003 թ. N 582-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է 1.Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0005-0003 կադաստրային ծածկագրի 0,14002 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արտադրական հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |